Քնեսեթում ընդդիմադիրները Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև կներկայացնեն

Քնեսեթում ընդդիմադիրները Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև կներկայացնեն

PanARMENIAN.Net - Իսրայելի Yesh Atid ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչող հակաիսրայելական հայտարարություններին, Քնեսեթից պահանջել է Թուրքիայի դեմ կոնկրետ քայլեր ձեռնարկել:

Թուրքական T24.com.tr լրատվական կայքը, հղում անելով հրեական The Times of Israil-ին, գրում է, որ Լապիդը հայտարարել է, թե իր կուսակցությունը առաջիկայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի նախագիծ է ներկայացնելու Քնեսեթ, գրում է Ermenihaber-y.

Հրեա ընդդիմադիր գործիչը «դիվանագիտական սխալ» է անվանել նաև Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով 2016 թվականին կնքված թուրք-իսրայելական համաձայնագիրը:

«Մենք չպետք է վախենանք ո՛չ թուրքերի, ո՛չ պաղեստինցիների, ո՛չ էլ արաբական աշխարհի սպառնալիքներից: Եթե որևէ մեկին դուր չի գալիս նախագահ Թրամփի հայտարարությունը (Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ), ապա դա իր խնդիրն է»,- ասել է Լապիդը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը և երկրի բարձրասիճան այլ պաշտոնյաներ դատապարտել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը: Էրդողանն Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն, որը սպանում է երեխաներին»:

Հոդվածը հրապարակած The Times of Israil-ը հիշեցրել է, որ Իսրայելը նախկինում Թուրքիային բարկացնելու համար խուսափում էր Հայոց ցեղասպանության ճանաչումից:

Յաիր Լապիդն ավելի վաղ թվիթերյան միկրոբլոգում գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ժխտում է Հայոց ցեղասպանության ընթացքում երեխաների սպանությունը, չի կարող բարոյականության դասեր տալ Իսրայելին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---