ՀՀ նախագահ. Բուհերում կսովորեն նրանք, ովքեր իրոք ուզում են բարձրագույն կրթություն ստանալ (վիդեո)

ՀՀ նախագահ. Բուհերում կսովորեն նրանք, ովքեր իրոք ուզում են բարձրագույն կրթություն ստանալ

PanARMENIAN.Net - Բուհերում կսովորեն նրանք, ովքեր իրոք ուզում են բարձրագույն կրթություն ստանալ, ոչ թե բանակից խուսափողները: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով «Զինապարտության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի տարկետման վերաբերյալ դրույթներին:

Նախագահը հիշեցրել է, որ սովորողներին ծրագրերից մեկով առաջարկվում է տարկետման իրավունք, այն պայմանով, որ ավարտելուց հետո ծառայեն որպես սպաներ:

«Ընդդիմադիրները, որոնք չեն ցանկանում, որ այդպես լինի, ներկայացնում են, թե իբր վերացվում է տարկետման իրավունքը. չի՛ վերացվում: Մյուս կողմից՝ մշտապես խոսում էին այն մասին, որ սոցիալական անարդարություն կա, որ հարուստների զավակները չեն ծառայում, պետական պաշտոնյաների զավակները չեն ծառայում, իսկ հարց է առաջանում, առաջին հերթին այսօրվա գործող տարկետման իրավունքից ո՞վ է օգտվում՝ սոցիալապես անապահով խա՞վը, ակնհայտ է չէ, որ ավելի բարեկեցիկ ընտանիքների երեխաներն ավելի մեծ հնարավորություն ունեն ուսանելու բարձրագուն ուսումնական հաստատություններում », - ասել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը հավելել է, որ դրանով այդ անարդարությունն էլ է վերացվում, և դա ազդելու է նաև կրթության, բուհական համակարգի վրա, բարձրանալու է բուհական համակարգի որակը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանր նոյեմբերի 29-ին ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը: Ըստ օրենքի,տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ ուսանողները պնդում են, որ օրենքը կխոչընդոտի գիտության զարգացմանը։ Նրանք դասադուլ հայտարարեցին, իսկ հետո նրանցից 5-ը նաև հացադուլ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո ուսանողները դադարեցրին հացադուլն ու դասադուլը և անցան կլոր սեղան ձևաչափով քննարկումների։

Ընթերցեք նաև.ՀՀ նախագահ. Առաջիկայում կբացառվեն ոչ միայն դիվերսիաները, այլև հակառակորդի այլ գործողությունները (վիդեո)

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---