Հայաստանում բացվել է Վայրի կենդանիների փրկարար առաջին կենտրոնը15 դեկտեմբերի 2017 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից կառավարվող` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում կայացել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը: Կենտրոնն ունի նոր առաքելություն. Գյումրիի կենդանաբանական այգու առյուծների փրկության ծրագրից հետո, իրականացնել Կարմիր գրքում գրանցված՝ գորշ արջերի փրկության ծրագիրը։ Ավելի քան 1 հա տարածք զբաղեցնող կենտրոնին կից կառուցվել է օժանդակ կլինիկա։ Շինարարական աշխատանքների վերջնական ավարտից հետո կենտրոնում հնարավոր կլինի շուրջօրյա վերահսկողությամբ ապահովել փրկված կամ կենտրոն տեղափոխված արջերի մասնագիտական խնամքն ու հետագա վերականգնումը: Կենտրոնը կարող է կացարան լինել 30 արջի համար։ 2017-ին հիմնադրամի իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի տարածքում անազատության մեջ պահվում է Կարմիր գրքում գրանցված ավելի քան 60 արջ։ Այս կենդանիները պահվում են ինքնաշեն ճաղավանդակներում՝ ռեստորանների, լցակայանների, հյուրանոցների, մասնավոր կառույցների հարևանությամբ և տնամերձ տարածքներում՝ այցելուներին զվարճացնելու նպատակով՝ առանց կենդանաբուժական խնամքի, անհրաժեշտ սննդակարգի և տեսակին համապատասխան կենսապայմանների։ Կենտրոնում փրկված արջերը կանցնեն բուժման և ադապտացման բոլոր փուլերը, որից հետո՝ բացառիկ դեպքերում հնարավոր է վերադարձ վայրի բնություն, ինչպես օրինակ՝ տարեսկզբում Լոռվա մարզում առանց մոր գտնված արջի երկու քոթոթները։ Արջերի փրկության ծրագրի մի մասն էլ կյանքի է կոչվել Երևանի կենդանաբանական այգու աջակցությամբ, որտեղ այս պահին վերականգնման փուլ է անցնում փրկրված 10 արջ։ Վայրի կենդանիների փրկարար և վերականգնողական կենտրոնը հետագայում նույնպես կհամագործակցի Երևանի կենդանաբանական այգու հետ՝ վայրի կենդանիների փրկության հարցում։ Կենտրոնի տեսլականում Կովկասյան հովազների փրկության, վերականգնման և վերարտադրության ծրագիրն է, որը հնարավորություն կտա վերականգնել ՀՀ Կարմիր գրքում հայտնված Կովկասյան հովազի վերարտադրությունը։ Կենտրոնի բացմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։ «Վաղուց ժամանակն է, որ գիտակցենք՝ վայրի կենդանի պահելը ոչ թե զվարճանք է, այլ՝ պատասխանատվություն: Բնությունից կտրված լինելն արդեն որոշակի սթրես է կենդանիների համար: Իսկ երբ դրան ավելանում է նաև ոչ ճիշտ խնամքը՝ իրական վտանգ է առաջանում թե՛ կենդանու, և թե՛ մարդկանց համար: Կենդանի խնամելը չի սահմանափակվում սնունդ ապահովելով. կան այնպիսի հարցեր, որոնց տիրապետում են միայն մասնագետները: Գործակցության արդյունքում ստեղծված այս կենտրոնը կարևոր նշանակություն է ունենալու նման երևույթն իր հետևանքներով կանխելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: «FPWC հիմնադրամն իր առջև խնդիր է դրել առաջիկա տարիներին փրկել Կարմիր գրքում գրանցված և անազատության մեջ պահվող 60-80 գորշ արջի։ Այս նախաձեռնությունն անհնար կլիներ առանց պետական գերատեսչությունների, հատկապես՝ ՀՀ բնապահպանության նախարարության, Բնապահպանական պետական տեսչության և ԱԻՆ-ի անմիջական միջամտության։ Շնորհակալ ենք նաև Երևանի քաղաքապետարանին՝ Երևանի կենդանաբանական այգու արջերի և գայլերի ընդարձակ ազատավանդակի կառուցման համար։ Առանց այս ամենի պարզապես անհնար կլիներ նախաձեռնել նման լայնածավալ ծրագիր»,- ասել է FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։ FPWC-ի և ՀՀ բնապահպանության նախարարության համագործակցության շրջանակում ներկայումս լրամշակվում է ՀՀ կենդանական աշխարհի մասին օրենքը, որի դրույթների լիարժեք կիրառման դեպքում, հնարավոր կլինի ապահովել խնդրի լուծման իրավական կողմը։ Արջերի փրկարար և վերականգնողական կենտրոնի կառուցումը հնարավոր է դարձել FPWC գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR), Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու և ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ ջանքերով։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |