ՀՀ-ն, Հունաստանը և Կիպրոսը սատարում են ԼՂ և Կիպրոսի խնդիրների խաղաղ կարգավորմանը

ՀՀ-ն, Հունաստանը և Կիպրոսը սատարում են ԼՂ և Կիպրոսի խնդիրների խաղաղ կարգավորմանը

PanARMENIAN.Net - ՀՀ-ն, Հունաստանը և Կիպրոսը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հիմնախնդիրների խաղաղ կարգավորման հարցում միմյանց դիրքորոշումներին աջակցելու ու միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափերում ընթացող միջնորդական ջանքերին սատարելու ուղղությամբ: Այդ մասին ասվել է Երևանում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի և Կիպրոսի նախագահի՝ հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի գլխավորած պատվիրակություններին:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում Կարեն Նազարյանը շնորհակալություն է հայտնել հունական ու կիպրական կողմերի ցուցաբերվող անվերապահ աջակցության համար։

Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպմանը քննարկվել է հայ-հունական և հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել երեք երկրների միջև բարձր մակարդակով ընթացող քաղաքական երկխոսությանը, միջկառավարական և միջխորհրդարանական կառույցներում փոխգործակցության կարևորությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի հարցերին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Եռակողմ հանդիպմանն առանձնակիորեն ընդգծվել են սփյուռքի ներուժի օգտագործման կարևորությունը և արտերկրում համայնքային կառուցների միջև տարբեր ուղղություններով համագործակցության խթանման հնարավորությունները:

Հունաստանն անվերապահ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների գործունեությանը: Այդ մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոձիասն իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ժամանակ:Նալբանդյանն իր գործընկերոջն է ներկայացրել ղարաղաբյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։ Կոձիասն իր հերթին ներկայացրել է վերջին զարգացումները Կիպրոսի ճգնաժամում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---