Մարտի 13-ին ՌԴ Պետդումայում կկայանան լսումներ ԱՊՀ չճանաչված հանրապետությունների ճանաչման հարցի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Մարտի 13-ին ՌԴ Պետդումայում կկայանան լսումներ ԱՊՀ ինքնահռչակ հանրապետությունների` Աբխազիայի, Հարավային Օսեթիայի եւ Մերձդնեստրի ճանաչման հարցի վերաբերյալ: Ռուս խորհրդարանականները մտադիր են քննարկել ինքնահռչակ Աբխազիայում, Հարավային Օսեթիայում եւ Մերձդնեստրում ստեղծված իրավիճակը եւ նրանց ճանաչման հեռանկարները: Այդ մասին հայտարարել է Դումայի ԱՊՀ գործերի խորհրդարանական կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Զատուլինի խոսքերով, Դումայում կայանալիք խորհրդարանական լսումներին մենք մտադիր ենք հրավիրել Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների ղեկավարներին, ինչպես նաեւ Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչներին: Զատուլինը հայտարարել է թե անհրաժեշտ է սկսել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունների ճանաչման գործընթացը` նշելով, որ այդ ինքնահռչակ հանրապետությունները դիմել են Ռուսաստանին` խնդրելով ճանաչել իրենց դեռեւ մինչ Կոսովոյի շուրջ վերջին իրադարձությունները, հաղորդում է Deutsche Welle-ն:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---