Ադրբեջանի պարտավորությունների չկատարման հարցը կքննարկվի ՄԻԵԴ-ում15 դեկտեմբերի 2017 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննության է առնելու, թե արդյոք Ադրբեջանը հրաժարվում է կատարել ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռը: Սա կլինի Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի խախտման ընթացակարգի առաջին կիրառումը: Մամեդովը ձերբակալվել է 2013-ին և դատապարտվել 7 տարվա ազատազրկման քաղաքական գործունեության համար: Այս ընթացակարգը, ինչպես ասվում է ՄԻԵԴ հաղորդագրության մեջ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մեջ ներկայացվել է 2010-ին, որը թույլ է տալիս ԵԽ նախարարների կոմիտեին հարց ուղղել ՄԻԵԴ պարզելու՝ արդյո՞ք երկիրը հրաժարվում է կատարել ՄԻԵԴ վերջնական վճիռը, հայտնում է Panorama.am-ը: ՄԻԵԴ-ը ԵԽ նախարարների կոմիտեի պաշտոնական հարցումը ստացել է դեկտեմբերի 11-ին: Ադրբեջանի կողմից Կոնվենցիայի խախտման ընթացակարգի հարցը ՄԻԵԴ Մեծ պալատը կքննարկի դատական բարձրագույն կազմով: ԵԽ նախարարների կոմիտեն և բոլոր շահագրգիռ կողմերը կարող են ներկայացնել գրավոր մեկնաբանություններ՝ Մեծ պալատի նախագահի կողմից սահմանված վերջնաժամկետից առաջ: ՄԻԵԴ մեծ պալատը կարող է նաև որոշել լսումներ անցկացնել: Եթե Մեծ պալատը գտնի, որ Ադրբեջանը չի իրականացրել Իլգար Մամեդովի վերաբերյալ 2014-ի վճիռը, ապա այն գործը կրկին կուղարկի ԵԽ նախարարների կոմիտե՝ հետագա քայլերի ձեռնարկման համար: Խախտման բացակայության դեպքում ևս գործն ուղարկվում է նախարարների կոմիտե, որն էլ փակում է գործը: 2014-ին ՄԻԵԴ-ը «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով գտել էր, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովի ձերբակալությունն ու կալանքը Եվրոպական կոնվենցիայի մի քանի կետերի խախտում է եղել։ ՄԻԵԴ-ը, մասնավորապես, նշել էր, որ Մամեդովի մեղադրանքն ու կալանքը նպատակ է ունեցել պատժել կամ լռեցնել նրան՝ կառավարությանը քննադատելու համար: Վճռով արձանագրվել էր Կոնվենցիայի 5, 6 և18-րդ հոդվածների խախտում։ Սկսած 2014 թվականից՝ և՛ նախարաների կոմիտեն, և՛ խորհրդարանական վեհաժողովը բազմիցս ընդունել են որոշումներ և բանաձևեր՝ կոչ անելով ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել Մամեդովին, սակայն ՄԻԵԴ վճռից 3 տարի անց էլ Մամեդովը շարունակում էր մնալ անազատության մեջ: ԵԽ անդամ երկրները պարտավոր են կատարել ՄԻԵԴ վճիռները: Դրանց չկատարումը Կոնվենցիայի կոպիտ խախտում է, ինչն էլ իր հերթին հանդիսանում է ԵԽ կանոնադրության խախտում, որը կարող է հիմք դառնալ ԵԽ-ին երկրի անդամակցության կասեցման համար։ Դեկտեմբերի 5-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հարուցել է նախադեպը չունեցող դատական քննություն Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռը չկատարելու վերաբերյալ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |