Մեղրիի ազատ տնտեսական գոտին բացվել է

Մեղրիի ազատ տնտեսական գոտին բացվել է

PanARMENIAN.Net - Պաշտոնապես բացվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահ է՝ ազատ տնտեսական գոտու գաղափարն արդարացնելու է իրեն։

«Ես չգիտեմ նման փորձ եղել է, թե չէ, բայց որ կարդարացվի՝ հաստատ, որովհետև ամեն ինչ տրամաբանական է», - Մեղրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետը, հայտնում է Aysor.am-ը։

Կարեն Կարապետյանը կատարված աշխատանքը գնահատել է լավ։

«Այն, ինչ որ սպասում էինք, ստացել ենք, գնահատում եմ լավ, բայց շատ-շատ փոքր բաժինն է, սկիզբն է, հիմա պետք է ամեն օր աշխատենք», - նշել է Կարապետյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյունքները երբ են լինելու՝ վարչապետը պատասխանել է.«Արդյունքներն ամեն օր են լինելու»։

Մեղրիի Ազատ տնտեսական գոտին փուլերով է կառուցվում: Առաջին փուլում կառուցապատել է Մեղրիի մաքսակետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական արտադրական և պահեստային տարածքները, ինչը գոտում արտադրված ապրանքները կդարձնի ավելի մրցունակ այլ շուկաներ (մասնավորապես իրանական շուկա) մուտք գործելու համար։ Այն հարթակ կդառնա Արևմուտք-Արևելք և Հյուսիս-Հարավ կապերի ամրապնդման համար։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---