Ռուսաստանաբնակ Մագաքյանը՝ FairFight-ի չեմպիոն

Ռուսաստանաբնակ Մագաքյանը՝ FairFight-ի չեմպիոն

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացվել է մարտեր առանց կանոնների FairFight մրցաշարը, որի գլխավոր մենամարտերից մեկը Սուրիկ Մագաքյան-Մաքսիմ Սուլգին հանդիպումն էր:

Սոչին ներկայացնող Սուրիկ Մագաքյանը հաղթող է ճանաչվել մինչև 80 կգ քաշային կարգում՝ դառնալով FairFight մրցաշարի նոր չեմպիոն, հայտնում է Rusarminfo-ն:

Սուրիկ Մագաքյանը ՌԴ թայվանական բռնցքամարտի հավաքականի անդամ է:

2010-ին Մագաքյանը դարձել է թայվանական բոքսի աշխարհի չեմպիոն, ապրում և մարզվում է Սոչիում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---