2018-ին ՀՀ-ում և Արցախում կբացվեն առաջին պալիատիվ կենտրոնները

2018-ին ՀՀ-ում և Արցախում կբացվեն առաջին պալիատիվ կենտրոնները

PanARMENIAN.Net - 2018-ին Հայաստանում և Արցախում առողջության առաջնային օղակում կբացվեն առաջին պալիատիվ կենտրոնները: Այդ մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին:

«Ամոքիչ (պալիատիվ) խնամքը բժշկության մարդասիրական և կարևոր ուղղություն է վերջնական չբուժվող պացիենտների կյանքի երկարացված վերջին հատվածը հնարավորինս անցավ և հարմարավետ դարձնելու գործում։ Հիվանդները մի կողմից ստանում են կյանքը երկարացնելու հնարավորություն, մյուս կողմից՝ համակողմանի աջակցություն։ Դրանում նախատեսում է ինչպես ցավազրկում, այնպես էլ՝ հոգեկան աջակցություն։ Ինչպես հայտնի է, այդ հիվանդները, գտնվելով ծանր վիճակում, հիմնականում խոսելով իրենց հիվանդության մասին՝ ավելի են դժվարացնում սեփական կյանքը»,-ասել է նա։

Նախարարը նշել է, որ Հայաստանում պալիատիվ բժշկության ծառայությունը նախատեսվում է ներդնել առողջության առաջնային պահպանման օղակում։ Սկզբնական շրջանում ծառայությունը կմատուցվի վճարովի հիմունքներով, քանի որ պետական բյուջեում այդ նպատակով միջոցներ նախատեսված չեն, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«2018 թվականին Հայաստանում կկազմակերպվեն առաջին 10-15 կենտրոնները, իսկ 1-ը՝ Արցախում։ Վերջինս թույլ կտա Արցախում բարձրացնելու ուռուցքային և բազմակի վնասվածքներով հիվանդների կյանքի որակը»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---