Եվրոպական ներդրումային բանկը կասեցրել է ադրբեջանական նախագծի ֆինանսավորումը

Եվրոպական ներդրումային բանկը կասեցրել է ադրբեջանական նախագծի ֆինանսավորումը

PanARMENIAN.Net - Եվրոպական ներդրումային բանկը հետաձգել է 1,5 մլրդ դոլար վարկի տրամադրումը Հարավային գազայի միջանցքի նախագծի համարմ որով ադրբեջանական գազը պետք է առաքվել Եվրոպա: Բանկը հիմնավորել է իր որոշումը այն հանգամանքով, որ բազում բողոքներ են ստացվել Անդրադրիատիկ TAP գազամուղի շինարարության դեմ:

Բանկը նամակներ է ստացել, որտեղ ասվում է, որ TAP նախագիծը վնասում է շրջակա միջավայրին, իտալացի ֆերմերներին, նշվում է նաև, որ նախագաիծը «չափազանց ռազմականացված» է: Նամակների հեղինակների մասին ոչինչ չի ասվում: Բանկը հայտարարել է, որ առաջնորդվելով այդ բողոքներով, մեկ անգամ ևս պետք է քննարկի գազամուղի հեռանկարները, հայտնում է Haqqin.az-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 20-ին Իտալիայի Ապուլիա շրջանում կրկին բողոքի ցույցեր են սկսվել Անդրադրիատիկ գազամուղի (TAP) կառուցման դեմ: Գազամուղի շինարարության հակառակոդների և ոստիկանության միջև զանգվածային բախումներ են եղել: Լեչչեում ցուցարարները քարեր են նետել ոստիկանների վրա՝ փորձելով ներթափանցել գազամուղի կառուցման տարածք:

Անդրադրիատիկ TAP գազամուղը պետք է տարեկան Եվրոպա հասցնի 10 մլրդ խմ ադրբեջանական գազ : «Գազպրոմում » կարծում են, որ ադրբեջանական գազի քանակը բավարար չէ, որպեսզի գազամուղը գործի ամբողջ հզորությամբ: Ինչպես գրում է Haqqin.az-ը, «Գազպրոմի» լոբբիստներն ամեն պատեհ առիթ օգտագործում են կասկածի տակ դնելու համար ադրբեջանական նախագծի շահութաբերությունը և կարելի է ենթադրել, որ ԵՆԲ-ն հետաձգել է ֆինանսավորումը ոչ միայն բողոքների պատճառով:

Իտալացի հայտնի գրող Էրրի դե Լուկան կոչ է արել սաբոտաժի ենթարկել Անդրադրիատիկ գազամուղի (TAP) կառուցումը, որով բնական գազն Ադրբեջանից պետք է առաքվի Իտալիա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---