Քլունիի 14 ընկեր $1-ական մլն է ստացել դերասանից որպես նվեր

Քլունիի 14 ընկեր  $1-ական մլն է ստացել դերասանից որպես նվեր

PanARMENIAN.Net - Հայտնի հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին իր ընկերներին դոլարներով լի ճամպրուկներ է հանձնել՝ որպես երախտագիտության նշան ընկերության համար: Այդ մասին պատմել է ձեռներեց Ռանդ Ջերբերը, որը նվերը ստացողներից մեկն է:

Ըստ նրա, Քլունիի 14 ընկերները ընթրիքի էին հրավիրվել դերասանի մոտ 2003-ին: Սեղանի մոտ իրենց տեղերում նրանք հայտնաբերել են պորտֆելներ, որից յուրաքնչայուրի մեջ 1 մլն դոլար էր, գրում է Lenta.ru-ն Inquirer-ի վրա հղումով:

«Ինձ համար շատ կարևոր է, որ մենք բոլորս միասին այստեղ ենք գտնվում, ես ձեզ իմ երախտագիտությունն եմ հայտնում»,-ասել է Քլունին՝ հավելելով, որ իր ընկերները, որոնց նա «տղաներ» է անվանում, շատ են օգնել իրեն և նա անչափ գնահատում է դա:

Ջերբերը պնդում է, որ մտադիր էր հրաժարվել նվերից, սակայն Քլունին ասել է, որ եթե մեկը հրաժարվի, ընկերներից ոչ մեկը չի ստանա գումարը:

2016-ին Aurora Prize միջազգային առաջին մրցանակաբաշխությանը Երևանում Քլունին հայտարարեց մրցանակի հաղթողի անունը: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումի ժամանակ, հանրահայտ դերասան, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի համանախագահ Քլունին ասել է. «Երկար և դժվարին պայքար է եղել մինչև իրերը կոչել են իրենց անուններով, ամեն ինչ բարդ է, բայց ժամանակին: Չես կարող հերքել այն, ինչ կատարվել է: Չես կարող վերադարձնել մի ամբողջ ցեղի, մարդկանց մշակույթը, դա հենց ցեղասպանություն է»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---