ՀՀ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, Լարսը բաց է

ՀՀ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, Լարսը բաց է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին` ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Դեկտեմբերի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Մասնավորապես, տեղ-տեղ մերկասառույց է Սոթք-Քարվաճառ ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---