Ադրբեջանը մտադիր է ետ կանչել իր խաղաղապահներին Կոսովոյից

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի խաղաղապահները ետ կկանչվեն Կոսովոյից: Այդ մասին հաղորդել է Միլի մեջլիսի անվտանգության եւ պաշտպանության հարցերի հիմնական հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը: Նրա խոսքերով, խորհրդարանը ստացել է Ադրբեջանի նախագահի դիմումը:



«Կոսովոյում քաղաքական իրավիճակի կապակցությամբ, Ադրբեջանի խաղաղապահ գումարտակը, որն իր առաքելությունը կատարում է Թուրքիայի Զինված ուժերի համակազմում, ետ կկանչվի: Այդ հարցը կքննարկվի հանձնաժողովի նիստում»,-ասել է Օրուջը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի այդ քայլը շատ կարեւոր է: «Ադրբեջանը ռազմական քայլեր է ձեռնարկում քաղաքական իրավիճակին համապատասխան»,-նշել է նա, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---