Զեկույց. Ինչու չի կարելի սմարթֆոնը թողնել քնած մարդու կողքին

Զեկույց. Ինչու չի կարելի սմարթֆոնը թողնել քնած մարդու կողքին

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի առողջապահության դեպարտամենտը զեկույց է հրապարակել առողջության համար այն վտանգի մասին, որն առաջացնում է քնած մարդու կողքին գտնվող սմարթֆոնը: Ըստ հեղինակների, գնալով ավելի շատ պաացույցներ են հայտնվում, որ գաջեթների էլեկտրամագնիսական ճառագայթումը ավելացնում է քաղցկեղի և անպտղության ռիսկը, թեև, ըստ զեկույցի, հստակ կապ սմարթֆոնի և տարբեր հիվանդությունների միջև չի հայտնաբերվել:

Սակայն, եղած տվյալները բավարար են զգուշացնելու համար օգտատերերին, հատկապես երեխաներին, գաջեթների պոտենցիալ ռիսկի մասին: Մասնագետները խորհուրդ են տալիս սմարթֆոնը, եթե այն այդ պահին չի օգտագործվում, պահել մարդու մարմնից 1 կամ մի քանի մետր հեռավորության վրա, գրում է Lemta.ru-ն:

Զեկույցում ասվում է նաև, որ գաջեթի օգտագործումը կարող է խախտել դեռահասների քունը, վնասել նրանց հոգեկան առողջությանը և շեղել ուշադրությունը: Սակայն, վտանգավոր կարող է լինել նաև դրանց արձակած ռադիոհաճախականության ճառագայթումը: Այն կարող է ազդել տղամարդու սերմնահեղուկի որակի վրա, եթե գաջեթը պահվում է գրպանում, ասվում է փաստաթղթում: Մասնագետները խորհուրդ են տալիս չթողնել սմարթֆոնը բարձի տակ կամ մահճակալի կողքի սեղանիկին:

2015-ին ԱՄՆ հոգեբանները եկան եզրակացության, որ բջջային հավելվածները, որոնք կիրառվում են լաց լինող երեխաներին հանգստացնելու համար, կարող են խանգարել էմոցիոնալ ոլորտի զարգացմանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---