ՆԱՏՕ-ն հուսով է, որ ԼՂ ճգնաժամի կարգավորման հարցում կլինեն նոր զարգացումներ

ՆԱՏՕ-ն հուսով է, որ ԼՂ ճգնաժամի կարգավորման հարցում կլինեն նոր զարգացումներ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոթեմոլերն ափսոսում է, որ անցած 25 տարիների ընթացքում Արցախյան հակամարտությունն այդպես էլ չի կարգավորվել։ Այդ մասին նա ասել է Երևանի պետական համալսարանում կազմակերպված քննարկման ժամանակ` հավելելով, որ դեռևս 90-ականներից, երբ աշխատում էր ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմում, շատ լավ հիշում է ԼՂ հակամարտության ակտիվ շրջանը:

«Կարծում եմ Հայաստանի և Ադրբեջանի համար կարևոր է միասին աշխատել։ Ուրախ եմ, որ Վիեննայում ԵԱՀԿ նախարարական գագաթնաթաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպում կայացավ։ Երկու երկրների նախագահները հանդիպեցին հոկտեմբերին, ինչը գերազանց էր»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը ներկա էին այդ գագաթնաժողովին: Ուրախությամբ պետք է նշեմ, որ ԱՄՆ-ն այդպիսի բարձր մակարդակով ընդգրկված է գործընթացին՝ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և իհարկե ֆրանսիական կողմի հետ համատեղ»,- նշել է բարձրաստիճան պաշտոնյան։

Ռոզ Գոթեմոլերն ընդգծել է, որ ինքը որպես ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, հույս ունի՝ ճգնաժամի կարգավորման հարցում կլինեն նոր զարգացումներ, ինչը ձեռնտու կլինի ամբողջ տարածաշրջանի համար։

«ՆԱՏՕ-ի անունից կարող եմ միայն արձանագրել, որ դրական ենք ընդունում վերջին շրջանում բարձր մակարդակով ընթացող դիվանագիտական ջանքերը, որոնք հուսով ենք արդյունք կտան»,- ամփոփել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը։

Հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ժնևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հանդիպում է ունեցել նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Իր խոսքում Սարգսյանը նաև ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները: «Որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք», - նշել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---