ԶԼՄ. Մխիթարյանը համաձայնվել է տեղափոխվել «Ինտեր»

ԶԼՄ. Մխիթարյանը համաձայնվել է տեղափոխվել «Ինտեր»

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնվել է տեղափոխվել «Ինտեր»: Այս մասին գրում է Corriere dello Sport-ը:

Պարբերականի փոխանցմամբ, «Ինտերն» անում է ամեն ինչ՝ Մխիթարյանի տեղափոխության համար: Ակումբի ղեկավարությունն արդեն կապ է հաստատել 28-ամյա հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ:

Դեռևս հստակ չէ` արդյոք Մխիթարյանն «Ինտեր» կտեղափոխվի վարձակալության, թե մշտական հիմունքներով:

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել էր, որ պատրաստ է «խելամիտ» գնով վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Եթե խաղացողը երջանիկ չէ ակումբում, և մենք կարող ենք վաճառել նրան մեզ համար ընդունելի գնով, ապա երբեք չենք մերժի նրան» , - ասել էր պորտուգալացի մարզիչը:

Լուրեր էին շրջանառվում նաև, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է փոխանակումով «Ինտեր» տեղափոխվել: «Մանչեսթեր Յունայթեդը» շահագրգռված է ձեռք բերել պորտուգալական «Ինտերի» կիսապաշտպան Ժոաու Մարիուին: «Ինտերն» առաջարկում էր իր ֆուտբոլիստին փոխանակել Խուան Մատայի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---