Նալբանդյան. ՀՀ-ն կարևորում է ՆԱՏՕ-ի աջակցությունը ՄԽ համանախագահների ջանքերին

Նալբանդյան. ՀՀ-ն կարևորում է ՆԱՏՕ-ի աջակցությունը ՄԽ համանախագահների ջանքերին

PanARMENIAN.Net - Հայաստանը, ունենալով անվտանգային լուրջ մարտահրավերներ, իր նպաստն է բերում աշխարհի այլ կետերում անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի հետ ճեպազրույցում:

«Գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: Այս համատեքստում մենք կարևորում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին»,-ասել է նախարարը:

Ճեպազրույցին նախորդած հանդիպմանը գոհունակությամբ արձանագրվել է, որ հաջողությամբ իրականացվում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների թվով 5րդ ծրագիրը: Ընդգծել են Հայաստանում ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի գործունեության պրակտիկ իրականացման կարևորությունը:

«Հայաստանը շարունակում է իր կարևոր ներդրումն ունենալ միջազգային խաղաղության ու կայունության հաստատման ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի հովանո ներքո իրականացվող հավաքական ջանքերում՝ անվտանգության սպառողից վերածվելով անվտանգության մատակարարողի»,-ասել է Նալբանդյանը:

Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը շնորհակալություն է հայտնել Հայաստանում դեկտեմբերի 13-18-ը ՆԱՏՕ-ի հերթական շաբաթն անցկացնելու, ինչպես նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի նախաձեռնության շրջանակներում Կանանց, խաղաղության և անվտնագության թեմայով սեմինար կազմակերպելու համար:

Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարն ու ՆԱՏՕ-ի պաշտոնյան անդրադարձ են կատարել մի շարք տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---