Արհեստական բանականությունը պոկեր խաղով մոտ $ 2 մլն է շահել

Արհեստական բանականությունը պոկեր խաղով մոտ $ 2 մլն է շահել

PanARMENIAN.Net - Ամերիկացի գիտնականներն արհեստական բանականության նոր համակարգ են մշակել, որը կարողացել է հաղթել պոկերի ամենահայտնի տարբերակներից «Տեխասյան հոլդեմ»-ի լավագույն 4 խաղացողին՝ շահելով $ 1,8 մլն: Այս մասին հայտնել է Science պարբերականը:

Արհեստական բանականության համակարգը կոչվում է Libratus:

Համակարգի մշակողներից Քարնեգի-Մոլեն համալսարանի գիտնական Նոյ Բրաունի խոսքով՝ մեխանիզմները, որոնք մշակվել են համակարգի ստեղծման համար, միայն պոկերի համար նախատեսված չեն և կարող են կիրառվել մարտավարական այլ խաղերի համար ևս:

«Ակնկալում ենք, որ Libratus-ում ներդրված գաղափարներն արհեստական ինտելեկտի հետագա զարգացման ու տարածման համար որոշիչ դեր կունենան»,- ասել է գիտնականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---