Նոր վիրուս Facebook-ում. Օգտատերերը ZIP-ֆայլեր են ստանում

Նոր վիրուս Facebook-ում. Օգտատերերը ZIP-ֆայլեր են ստանում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին Facebook սոցցանցում սկսել է նոր վիրուս տարածվել: Օգտատերերը սկսել են ընկերներից հաղորդագրություններ ստանալ կցված ZIP-ֆայլով: Ֆայլը քողարկված է որպես տեսանյութ և կոչվում է՝ video:

Ինչպես PanARMENIAN.Net –ի հետ զրույցում ասել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, դա տրոյական վիրուս է, որն արխիվավորվել է սոցցանցի անվտանգության համակարգը շրջանցելու նպատակով:

«Դա նոր վիրուս է, հայտնվել է դեկտեմբերի 19-ին, այդ պատճառով էլ հակավիրուսների մեծ մասը դեռ չի տարբերակում այն: Այդ վիրուսը կարողանում է տարբերակել հակավիրուսային ծրագրերի միայն 10 տոկոսը: Այդ պատճառով էլ վիրուսն արագ տարածվում է»,-ասել է Մարտիրոսյանը:

Տեղեկատվական անվտանգության գծով փորձագետը խորհուրդ է տալիս սոցցանցի օգտատերերին չբացել ինչպես ընկերներից, այնպես էլ անծանոթ օգտատերերից ստացած կասկածելի ֆայլերը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---