19 դեկտեմբերի 2017 - 17:25 AMT
ԱԳ փոխնախարար. ՀՀ-ն հուսով է մինչև գարուն վավերացնել ԵՄ հետ պայմանագիրը

Հայաստանը մտադիր է մինչև 2018-ի գարուն ԵՄ համաձայնագիրը վավերացման դնել խորհրդարանում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում, հայտնում է Ազատություն ռադիոկայանը։

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կողմերը ստորագրեցին նոյեմբերի 24-ին Բրյուսելում, այժմ պետք է վավերացվի ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրամիության անդամ 28 երկրների կողմից:

Համաձայնագրի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել է 2017-ի մարտի 21-ին: Նախաստորգրված համաձայնագրի տեսքտը ավելի ուշ ներկայացվել է հանրության դատին, որը հիմնականում դրական է գնահատվել փորձագիտական շրջանակների կողմից: Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանում նոր բարեփոխումների սկիզբ կդրվի: