#ԲացահայտիրԶարգացիրՀաղթիր. «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» երիտասարդության զարգացման ծրագիր է սկսում20 դեկտեմբերի 2017 - 17:04 AMT PanARMENIAN.Net - «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը մեկնարկել է նոր նախաձեռնություն՝ երիտասարդության զարգացման եռամյա ծրագիր, որի նպատակն է նոր հմտություններ սովորեցնել երիտասարդներին և նվազեցնել գործազրկության մակարդակը մեր երկրի երիտասարդ սերնդի շրջանում: «Երիտասարդների գործազրկությունը ներկայումս ամենամեծ խնդիրներից է բազմաթիվ երկրներում: Դժբախտաբար, Հայաստանը բացառություն չէ: Իրավիճակը մասամբ պայմանավորված է գործատուների կողմից պահանջվող հմտությունների և երիտասարդների ունեցած գործնական գիտելիքի տարբերությամբ: Հասարակության պատասխանատու անդամ և Հայաստանի ամենախոշոր գործատուներից մեկը լինելով՝ մենք մեր պարտքն ենք համարում նպաստել երիտասարդների, հատկապես մարզերում բնակվողների կրթության հնարավորությունների ընդլայնմանն ու մասնագիտական ներուժի դրսևորմանը»,- ասաց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը:
«Երիտասարդների զարգացում» ծրագրի առաջին փուլում մասնակիցները ձեռք կբերեն ինքնազարգացման և ինքնագնահատման հմտություններ, այնուհետև պրոֆեսիոնալ մենթորներից կսովորեն ժամանակի և նախագծերի կառավարման, հաղորդակցական, բանակցային և վաճառքի հմտություններ, բիզնես պլանավորում, ինչպես նաև ֆինանսական գրագիտություն: Բացի Երևանից, թրեյնինգներ կկազմակերպվեն նաև Շիրակի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում: «Աշխատաշուկան այսօր շատ արագ է փոփոխվում, իսկ կրթության ոլորտն ամենաիներտ համակարգերից մեկն է, քանի որ փոփոխությունները կապված են մարդկանց վերաբերմունքի փոփոխության հետ: Այս իմաստով կրթության ոլորտի համագործակցությունը գործարար միջավայրի և բիզնես կառույցների հետ շատ կարևոր է, որովհետև դրանք են, ի վերջո, հանդիսանում աշխատաշուկան և թելադրողն այն պայմանների, որ պետք է բավարարի կրթական համակարգը»,- նշեց ՀՀ կրթության և գիտության Նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը՝ հավելելով, որ հատկապես կարևորում է մարզերի երիտասարդների ներգարվումը Ծրագրում:
«Երիտասարդների զարգացում» ծրագրին գրանցումը, դասընթացների համակարգումը, ինչպես նաև կազմակերպչական բոլոր աշխատանքները կիրականացնի «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիան: Մենթորների և մասնակիցների գրանցումն արդեն սկսվել է: Ծրագրին միանալ և դրա կարևոր առաքելությանը սատարել ցանկացողները կարող են գրանցվել՝ լրացնելով էլեկտրոնային հայտերը: Առաջին տարում ծրագիրը պլանավորում է աջակցել 2100 մասնակցի, որոնցից 500-ը Երևանից, 1600-ը՝ մազերից: Մինչև 2020 թվականը նախատեսվում է այդ թիվը հասցնել 8000-ի: «Գործազուրկներին կյանքի և բիզնես հմտությունների տրամադրման ծրագրի շրջանակում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության հետ համագործակցությունը բխում է մեր հիմնական նպատակից։ Վերջինս ենթադրում է մեր հայրենակիցներին մրցակցային առավելությունների տրամադրում ՝ զինելով 21-րդ դարի ժամանակից հմտություններով և ուղղորդելով տնտեսապես արդյունավետ զբաղվածության, ինչը կբերի ՀՀ-ում հանրային և մասնավոր հատվածներում տնտեսության ամրապնդմանը», - նշեց IAB Միջազգային Բիզնես Ակադեմիայի հիմնադիր և գործադիր տնօրեն, Արաքսյա Մարտիրոսյանը Իր 20-ամյա գործունեության ընթացքում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը կատարել է ավելի քան 40 միլիոն եվրոյի ներդրում՝ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը: Ավելի քան 300 մասնագետից բաղկացած մեծ թիմն ուղղակիորեն ներգրավված է Ընկերության ամենօրյա գործունեությունում, իսկ 11.000-ից ավելի կորպորատիվ հաճախորդներն օգնում են արտադրանքն արագ հասցնել սպառողին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա |