Այսօր Հայաստանի խորհրդարանը ընդունել է փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի հրաժարականը28 փետրվարի 2008 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի կայացած նիստին ընդունել է խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի հրաժարականը: «Խորհրդարանի կանոնակարգի համաձայն, այն դեպքում, եթե փոխխոսնակի հրաժարականի դիմումը ներկայացնելուց հետո երեք օրվա ընթացքում փոխխոսնակը չի փոխում իր որոշումը, ապա դիմումն ընդունվում է»,- ասել է հայկական խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը: Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Հովհաննիսյանին արդյունավետ աշխատանքի համար եւ հույս է հայտնել, որ Հովհաննիսյանը կշարունակի նույն ոգով, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը փետրվարի 22-ին հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնից հեռանալու մտադրության մասին, իսկ փետրվարի 25-ին նա պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել: Նախագահի նախկին թեկնածու, ՀՅԴ Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հիմնավորել է իր հրաժարականը Հայաստանի նախագահական ընտրություններում տեղ գտած խախտումներով: Նրա հայտարարության մեջ ասվում է, որ նա մասնակցել է նախընտրական պայքարում բացառապես քաղաքական միջոցներով, հիմնվելով գաղափարախոսական, բարոյական արժեքների վրա կառուցողական քաղաքական երկխոսության շրջանակներում մրցունակության պահպանման համար: Հովհաննիսյանն ընդգծել է, որ նախընտրական պայքարում նա փորձել է ցուցադրել ելքը ընտրություններից ընտրություններ կրկնող իրադրությունից, սակայն դա նրան չի հաջողվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |