iPhone X և iPhone 8 սմարթֆոնները՝ զեղչված գներով ՎիվաՍել-ՄՏՍ-ում

iPhone X և iPhone 8 սմարթֆոնները՝ զեղչված գներով ՎիվաՍել-ՄՏՍ-ում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության սպասարկման կենտրոններում կարելի է գնել վերջին սերնդի iPhone X և iPhone 8 սմարթֆոնները՝ զեղչված գներով:

iPhone X (64 ԳԲ) մոդելը վաճառվում է 669 900 դրամով (հին գինը՝ 699 900):

iPhone 8 (64 ԳԲ) մոդելը վաճառվում է 449 900 դրամով (հին գինը՝ 459 900):

«Հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի դադարում հանդես գալ նոր տոնական առաջարկներով: Այս անգամ առաջարկների շարքում մենք ներառել ենք նաև վերջին սերնդի iPhone սմարթֆոնները՝ իջեցված գներով: Մեծ պահանջարկ վայելող այս սարքերը կարող են հիանալի ամանորյա նվեր լինել: Հետևե՛ք մեր նորություններին և ծանոթացեք տոնական այլ առաջարկների»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Զեղչը գործում է նաև ապառիկ տարբերակով գնելու դեպքում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---