Ռաուլ Կաստրոն ասել է՝ երբ կհեռանա Կուբայի ղեկավարի պաշտոնից

Ռաուլ Կաստրոն ասել է՝ երբ կհեռանա Կուբայի ղեկավարի պաշտոնից

PanARMENIAN.Net - Կուբայի Պետխորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ կհեռանա պաշտոնից 2018-ի ապրիլին: Այդ մասին 86-ամյա պաշտոնյան հայտարարել է դեկտեմբերի 21-ին Ժողովրդական իշխանության ազգային վեհաժողովի նիստում:

«Երբ ապրիլի 19-ին ձևավորվի Ժողովրդական իշխանության ազգային վեհաժողովի նոր կազմը, կավարտվի իմ երկրորդ և վերջին ժամկետը պետության և կառավարության ղեկավարի պաշտոնում: Կուբան նոր նախագահ կունենա»,-հայտարարել է Կաստրոն, գրում է Lenta.ru-ն Juventud Rebelde-ի վրա հղումով:

Ռաուլ Կաստրոն գլխավորում է երկիրը 2008-ից, երբ պաշտոնից հեռացավ նրա ավագ եղբայրը՝ Ֆիդել Կաստրոն, որը 50 տարի շարունակ ղեկավարել էր Կուբան:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---