Ենոքավանում բացվել է Տավուշի ամենամեծ արևային էլեկտրակայանը23 դեկտեմբերի 2017 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-ին Ենոքավան գյուղում բացվել է Տավուշի մարզի ամենամեծ արևային էլեկտրակայանը: Բացման պաշտոնական միջոցառման օրվա ընտրությունը պայմանվորված էր էներգետիկների միջազգային տոնով: Արևային էներգետիկայի զարգացումը Հայաստանի էներգետիկ քաղաքականության օրակարգային հարցերից է։ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը նշել է. «Արևային կայանի բացումը առաջընթաց է դեպի էներգետիկ անվտանգություն։ Դա հնարավորություն է օգտագործելու վերականգնվող էներգիայի Հայաստանի մեծ ներուժը և ապահովելու մեր երկրի էներգետիկ անկախությունը: Նույնիսկ եղանակային անբարենպաստ պայմաններում՝ մառախուղի ժամանակ կայանն արտադրում է 147 կՎտ էլեկտրաէներգիա: Արևային քարտեզով Տավուշի մարզը նվազ ռեսուրսներով վայր է մեր հանրապետությունում, քանի որ այն տեղումնառատ և խոնավ գոտի է: Անբարենպաստ է հատկապես դեկտեմբերը։ Չնայած դրան, կայանը զարմանալի ցուցանիշներ է ապահովել։ Ընդ որում, արդյունքներն արձանագրվել են մեր տեղական արևային վահանակների կիրառմամբ»: Ենոքավանում բացված արևային կայանն ունի 147 կՎտ դրվածքային հզորություն։ Այն կարող է արտադրել տարեկան մինչև 208.000 կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Գործարկման արդյուքնում կխնայվի ամսական միջինը 745 հազար դրամ և 7.2 տոննայով կնվազեն մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերը: ՀՀ Տավուշի մարզում արևի ինտենսիվությունը կազմում է ավելի քան 1500 կՎտ ժամ տարեկան 1մ2 մակերեսի վրա, ինչը 1.5 անգամ ավելին է, քան Եվրոպայում։ «Հպարտ ենք, որ ԱԳԲԱ Լիզինգն է իրականացրել Տավուշի մարզի ամենահզոր ֆոտովոլտային կայանի ֆինանսավորումը: Մենք մաքուր էներգետիկայի ոլորտում իրականացրել ենք մեծ թվով նախագծեր. արդյունքը գոհացուցիչ է, քանի որ ոլորտում աշխատող կազմակերպությունների հետ կարողացել ենք արդյունավետ փոխհարաբերություններ ստեղծել: Օգտագործելով ֆինանսական ոլորտում մեր երկար տարիների փորձը և գործընկերների հետ ամուր հարաբերությունները՝ այսօր կարողանում ենք Green Leasing-ի միջոցով շահավետ պայմաններ և նորագույն լուծումներ առաջարկել ներդրողներին», - իր խոսքում նշեց «ԱԳԲԱ Լիզինգ»-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը: «Սոլարոն»-ի տեխնիկական տնօրեն Վահե Շարաֆյանը ասաց. «Սա Հայաստանում առաջին «ամենահայկական» կայանն է. և´ նախագծումը, և´ վահանակների արտադրությունը, և´ տեղադրման աշխատանքներն իրականացվել են հայ մասնագետների կողմից: Բոլոր վահանակների վրա գրված է made in Armenia: Կայանի աշխատանքի արդյունավետության կախատեսումների համար դեռ վաղ է, բայց այն շատ կարճ ժամանակահատվածում հասցրել է գրանցել դրական ցուցանիշներ: Նշեմ նաև, որ կայանի նախագծման փուլում վահանակները տեղադրել ենք առանց բետոնավորման աշխատանքներ իրականցնելու՝ բնությանը չվնասելու համար»: ՀՀ Տավուշի մարզի ամենամեծ արևային էլեկտրական կայանը տեղակայված է Ենոքավան գյուղի «Ապագա Ռեզորթ» ակտիվ հանգստի գոտու տարածքում:Կայանը տեղադրվել է Հայաստանում առաջին և միակ արևային վահանակներ արտադրող «Սոլարոն»-ի կողմից, իսկ ֆինանսավորումը իրականացվել է «ԱԳԲԱ Լիզինգ»-ը KfW վերականգնվող էներգիայի ֆոնդի միջոցով: Միջոցառման PR-գործընկերն է SPRING PR-ընկերությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |