Մուսալեռցիների՝ ֆրանսիական ռազմանավերից տարհանման 25 լուսանկար են գտել

Մուսալեռցիների՝ ֆրանսիական ռազմանավերից տարհանման 25 լուսանկար են գտել

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հաջողվել է հայտնաբերել մինչև օրս անհայտ մոտ 25 նոր լուսանկար՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին ֆրանսիական ռազմանավերի միջոցով տարհանելու տեսարաններով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Ըստ նրա՝ հայտնաբերված բնօրինակ լուսանկարներն արվել են 1915 թվականի սեպտեմբերին, ֆրանսիական ռազմածովային նավատորմի սպայի կողմից: Լուսանկարները ներկայացնում են նավակներով խաղաղ հայ բնակչությանը դեպի ռազմանավեր տեղափոխելու գործողությունները, նավերի տախտակամածին նրանց տեղավորումն ու այլ տեսարաններ:

Լուսանկարները հանրությանը կներկայացվեն 2018 թ. ապրիլին:

1915 թվականի սեպտեմբերի 5-ին Միջերկրական ծովի արևելյան մասում նավարկող ֆրանսիական 3-րդ տորմիղի «Գիշեն» մարտանավի անձնակազմը թուրքական ափերին նկատեց հսկայական սպիտակ դրոշներ: Դրոշներից մեկը կարմիր խաչով էր, մյուսը՝ «Քրիստոնյաները վտանգի մեջ են, փրկեք» անգլալեզու գրությամբ: Նավապետ Ժոզեֆ Բրիսոնը կարգադրեց մակույկներ իջեցնել և հետախուզել իրավիճակը: Ափից դեպի մակույկները լողորդներ նետվեցին, որոնց նավ բարձրացրին:

Ընթերցեք նաև Հույսը ծովից. Ինչպես դասավորվեց մուսալեռցիներին փրկած ռազմանավի ճակատագիրը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---