Լապշին. Իմ ձերբակալության արդյունքում Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է (վիդեո)

Լապշին. Իմ ձերբակալության արդյունքում Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է

PanARMENIAN.Net - 7 ամիս ադրբեջանական բանտում անցկացրած ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր բլոգում գրել է, որ իր ձեռրբակալությունը կրկնապատկել է Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը 2017 թվականին:

«Անցնող 2017-ն ինձ համար բարդ տարի էր, քանի որ մի քանի ամիս անցկացրել եմ ադրբեջանական բանտում Արցախ ուղևորությանս համար: Ես ստիպված էի ներքաշվել ադրբեջանական կեղտոտ կլանների պարզաբանումների մեջ, տեսնել ադրբեջանցիների ազգայնամոլությունն ու անհանդուրժողականությունը ոչ միայն հայերի նկատմամբ, այլ նաև այլադավանների», -գրում է Լապշինը:

Նրա խոսքով՝ չնայած օտարազգիների Արցախ այցելությունները օրինազանցություն ներկայացնելու Ադրբեջանի փորձերին, 2017-ին այստեղ այցելող զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է: «Այցելողների շրջանում մերձբալթյան երկրներից իմ բազմաթիվ ընկերն են, որոնք ֆիլմ են նկարահանել Արցախի մասին», -գրում է Լապշինը:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---