Սարգսյանն ու Մարգվելաշվիլին կարևորել են տարածաշրջանի անվտանգությունը

Սարգսյանն ու Մարգվելաշվիլին կարևորել են տարածաշրջանի անվտանգությունը

PanARMENIAN.Net - Թբիլիսիում կայացել են Հայաստանի և Վրաստանի պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ:

Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հայաստանի նախագա Սերժ Սարգյանն ու և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին երկուստեք գոհունակությամբ են արձանագրել ընթացիկ տարում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճը, զբոսաշրջության ոլորտում նկատելի առաջընթացը, մի շարք այլ ոլորտներում ևս զարգացող համագործակցությունը՝ միաժամանակ նկատելով, որ փոխգործակցության ներուժը շատ ավելին է, և անհրաժեշտ է այն ամբողջությամբ իրացնելու ուղղությամբ երկուստեք հետևողականորեն շարունակել աշխատանքը:

Նախագահները կարևորել են նաև տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը՝ տարածաշրջանի երկրների բարեկեցության, տնտեսությունների զարգացման համար բարենպաստ պայմանների ապահովման տեսանկյունից:

Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ պատվիրակությունների անդամները ներկայացրել են յուրաքանչյուրն իր ոլորտում համագործակցությունը, իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքը, ձեռքբերումներն ու խնդիրները և դրանց լուծման ու փոխգործակցության խորացման ուղղությամբ հանձնարարություններ ստացել նախագահներից:

Ավելի ուշ ի պատիվ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի` Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և տիկին Մակա Չիչուայի անունից դեկտեմբերի 25-ին տրվել է պաշտոնական ընթրիք:

Նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հարգանքի ու փոխվստահության վրա խարսխված հայ-վրացական ﬕջպետական հարաբերություններին, ինչպես նաև հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում կապերի ամրապնդման հեռանկարին:

«Ուրախ եմ, որ ﬔր երկրների ﬕջև ավանդական բազմաշերտ կապերը տարեցտարի նոր բովանդակությամբ են հարստացվում: Խոսքս առաջին հերթին այնպիսի կարևոր ոլորտներում համատեղ ձեռքբերուﬓերի մասին է, ինչպիսիք են տրանսպորտային, էներգետիկ, գյուղատնտեսական և զբոսաշրջության ոլորտները: Հետևողականորեն ընդլայնվում և բազմազան է դառնում ﬔր առևտրաշրջանառության կառուցվածքը, ակտիվանում է համագործակցությունը գիտության, մշակույթի և կրթության ոլորտներում», - իր ելույթում ասել Սերժ Սարգսյանը: Վրաստանի նախագահը շնորհավորել է Հայաստանի ԵՄ հետ համաձայնագրի ստորագրման առթիվ և պատրաստակամություն հայտնել կիսել Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման օգուտներով և այն հնարավորություններով, որ երկիրը ստեղծում է տարածաշրջանների և մայրցամաքների ﬕջև համագործակության առումով:

«Վրաստանը շատ է գնահատում և փայփայում այս բարեկամությունը:Մենք ուրախությամբ ենք հետևում այն հաջողություններին, որոնց Հայաստանի Հանրապետությունը հասնում է Ձեր ղեկավարությամբ: Վրաստանը ﬕշտ կլինի տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության ակտիվ աջակցող», - ասել է Գիորգի Մարգվելաշվիլին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---