Ադրբեջանում ձերբակալել են պաշտպանության նախկին նախարարին

Ադրբեջանում ձերբակալել են պաշտպանության նախկին նախարարին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ին Ադրբեջանում ձերբակալել են պաշտպանության նախկին նախարար Ռագիմ Գազիևին: Նրան բերման են ենթարկել ոստիկանության Նարիմանովի շրջանի վարչության 17-րդ բաժանմունք, գրում է contact.az-ը:

Ձերբակալության մասին հայտնել է նախկին նախարարի եղբայրը՝ Ռահաբ Գազիևը: «Ինձ զանգահարեցին 17-րդ բաժնից և ասացին, որ եղբայրս այնտեղ է պահվում»,-ասել է նա: Գազիևի ձերբակալության պատճառների մասին ոչինչ չեն ասել:

Իրավապաշտպանները, որոնք հավաքվել էին ոստիկանության բաժանմունքի մոտ, կարծում են, որ Ռագիմ Գազիևին կարող էին ձերբակալել նախօրեին youtube-ի Kanal-13 համացանցային հեռուստատեսության եթերում Իլհամ Ալիևի և նրա հոր՝ Հեյդար Ալիևի, հասցեին կոշտ քննադատության համար:

Իրավապահ մարմինները ոչ մի տեղեկություն չեն տրամադրում Գազիևի ձերբակալության մասին:

Ռագիմ Գազիևը եղել է Ժողովրդական ճակատի վարչության կազմում 1989-ին: 1992-ի մարտից մինչև 1993-ի փետրվարը Ռագիմ Գազիևը զբաղեցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---