Մալաթիայում գյուղացին 2000 տարվա կարաս է գտել

Մալաթիայում գյուղացին 2000 տարվա կարաս է գտել

PanARMENIAN.Net - Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Մալաթիա նահանգի Դողանշեհիր գավառի բնակիչներից մեկն իր տան այգում 2000 տարվա հռոմեական շրջանի կարաս է գտել: Այս մասին գրում է թուրքական Hurriyet պարբերականը:

Գյուղացին այգին ջրելիս է եղել, երբ նկատել է, որ ջուրը լցվում է ինչ-որ անցքի մեջ: Նա հետաքրքրությունից դրդված սկսել է փորել հողը և հայտնաբերել է հսկա կարասը:

Այն ունի 135 սմ երկարություն, 92 սմ լայնություն և 54 սմ տրամագիծ:

Նահանգի մշակույթի և տուրիզմի հարցերով զբաղվող վարչության մասնագետները դուրս են բերել կարասը հողի տակից: Այն այժմ գտնվում է վարչության պաշտպանության ներքո:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---