Շարմազանով. 2016-ի ապրիլից հետո ՀՀ դիվանագիտությունը կոշտացրել է դիրքորոշումը

Շարմազանով. 2016-ի ապրիլից հետո ՀՀ դիվանագիտությունը կոշտացրել է դիրքորոշումը

PanARMENIAN.Net - Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտությունը հստակեցրել ու կոշտացրել է դիրքորոշումը: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ 2017-ի կարևոր իրադարձությունների թվում նշելով ՄԱԿ 72-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը:

«Նախագահն Արցախի խնդրին անդրադարձավ՝ նշելով, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի և պարտավոր է իրականացնել աստվածատուր իր իրավունքը, և Արցախում զարգանում է ժողովրդավարությունը», - նշել է Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մինչև օրս չեն գիտակցում, որ Արցախն ունի այդ իրավունքը, որ Արցախի քաղաքացիներն անկախացել են ոչ թե Ադրբեջանից, այլ՝ ԽՍՀՄ-ից:

«Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել, անջատվել է Խորհրդային միությունից մինչև դրա փլուզումը, ինչպես նաև արդեն ԵՄ երեք անդամները՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան: Ես Ռիգայում էլ եմ ասել, որ հարցականի տակ դնելով այս հարցը՝ հարցականի տակ եք դնում ձեր ազատ ինքնորոշման իրավունքը: Իսկ աշխարհն, Ադրբեջանն ուզի, թե չուզի, գնում է ինքնորոշման հաղթարշավի ճանապարհով», - ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը։

ՀՀԿ խոսնակն ընդգծել է՝ նախորդ տարի Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում եղան հանդիպումներ, որից հետո Ադրբեջանը տորպեդահարում էր բանակցային գործընթացը:

«Սակայն այս տարի Ժնևում տեղի ունեցավ նախագահների հանդիպումը, որից հետո առաջին անգամ 4 տարվա ընթացքում մենք ունեցանք հնգակողմ հայտարարություն, որտեղ Ադրբեջանը 4 տարվա ընթացքում առաջին անգամ ստորագրեց մի փաստաթղթի տակ, որտեղ խոսվում էր նույն մեխանիզմների մասին, որոնք նշված էին Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում, որոնք նրանց փորձում էին արհամարհել», - ասել է նա՝ ընդգծելով, որ սա հայկական դիվանագիտության լրջագույն հաջողություններից էր:

«Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտությունը հստակեցրել ու կոշտացրել է իր դիրքորոշումը, որը բխում է մեր պետության շահերից: Ի տարբերություն Ադրբեջանի՝ մենք ոչ հակաադրբեջանական, ոչ էլ հակաթուրքական դիվանագիտություն չենք կառուցում, մենք կառուցում ենք հասարակություն, որտեղ չկա թշնամանք, որը պայքարում է հանուն», - հավելել է նա:

Շարմազանովն ընդգծել է, որ Արցախի ժողովրդի պայքարը հանուն անկախության է ու ազատության:

Ավելի վաղ, Լատվիա-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ բոլորը պետք է գիտակցեն, որ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրը չի կարող լուծվել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---