Մագիստրատուրայում ու ասպիրանտուրայում օտարալեզու դասավանդումը հնարավոր կդառնա

Մագիստրատուրայում ու ասպիրանտուրայում օտարալեզու դասավանդումը հնարավոր կդառնա

PanARMENIAN.Net - Մագիստրոսական կրթական ծրագրերի 30%-ը, ասպիրանտական ծրագրերի՝ 50%-ը կարող է կազմակերպվել օտար լեզուներով: ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին ասել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է բարեփոխումներ իրականացնել բուհերի միջազգայնացման գործընթացում։

«Նախատեսվում է որակական փոփոխությունների ենթարկել ծրագրերը, այդ նպատակով առաջ է քաշվում ցանցային համալսարանների և գիտակրթական կլաստերի գաղափարը: Որպես վերահսկողական գործիք, պետության կողմից կօգտագործվի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումը»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը:

ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է այս տարվա վերջին նիստը, օրակարգում՝ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---