Երևան-Արտաշատ մայրուղու կամուրջներն ու ուղեանցերը պատրաստ են

Երևան-Արտաշատ մայրուղու կամուրջներն ու ուղեանցերը պատրաստ են

PanARMENIAN.Net - Ավարտվել են «Հյուսիս-հարավ» մայրուղու Երևան-Արտաշատ հատվածում 2016-ի սեպտեմբերին մեկնարկած 8 կամրջի և ուղեանցի կառուցման ու հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։

Նախարար Վահան Մարտիրոսյանը աշխատանքային շրջայց է կատարել և ծանոթացել կատարված աշխատանքներին։ Ամբողջությամբ վերակառուցվել է Այնթապի կամուրջը, ափային հենարանների հիմքերի վրա կառուցվել է նորը։ Վերակառուցվել է նաև Մասիս-2 կամուրջը, որը Մասիս գյուղական համայնքից կապ է ապահովում դեպի վարելահողեր։

Մասիս-Այնթապ համայնքները կապող կամրջային հանգույցում նախարարը մեկուսացման որոշակի թերություններ է նկատել և հանձնարարել շտկել դրանք։

Մասիս քաղաքը Մարմարաշեն համայնքին կապող կամուրջը նորակառույց է։ Նորակառույց է նաև Բուրաստանի ուղեանցը, որը համայնքի բնակիչների գյուղտեխնիկայի և անասունների համար անվտանգ երթևեկ ու անցում է ապահովում դեպի վարելահողեր ու արոտավայրեր։

Արաքսավան-Դիմիտրով և Արտաշատի կամուրջների մի շարք հատվածներում մնացել են միայն արգելապատնեշների տեղադրման և գծանշման որոշակի աշխատանքներ։ Նախարարին ներկայացնելով իրավիճակը՝ շինարարները նշել են, որ մեկ-երկու օրից աշխատանքներն ամբողջությամբ կավարտեն։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---