Պուտինի հատուկ ներկայացուցիչ. Սիրիայի հյուսիսում շատ քիչ հայեր են մնացել

Պուտինի հատուկ ներկայացուցիչ. Սիրիայի հյուսիսում շատ քիչ հայեր են մնացել

PanARMENIAN.Net - Սիրիայի հյուսիսում կոմպակտ բնակվող հայկական համայնքից շատ քիչ մարդ է մնացել: Այդ մասին հայտարարել է Սիրիայի գծով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը՝ խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին:

Հատուկ ներկայացուցիչը միջսիրիական կարգավորման գործում կարևորել է եկեղեցու դերը՝ հայտարարելով, որ Մոսկվան եկեղեցու աջակցությունը և օգնությունն է ակնկալում ստանալ կարգավորման հարցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Քրիստոնյաներից շատ շատերն են հեռացել Սիրիայից, շատերը վախենում են հետապնդումներից: Իսկ եթե խոսելու լինենք զուտ ազգային համայնքների մասին, ապա հայերն, օրինակ, որոնք կոմպակտ ապրում էին երկրի հյուսիսում, այժմ հիմնականում հեռացել են, գործնականում շատ շատերը մեկնել են երկրից »,-ասել է Լավրենտևը:

Նա մեծապես կարևորել է հանդուրժողականության և միջկրոնական համաձայնության հարցը: «Եթե բոլոր եկեղեցիների ղեկավարները նպաստեին միասնությանը, համախմբմանը, դա շատ լավ կլիներ: Մենք հուսով ենք, որ այդպես կլինի»,-ասել է Լավրենտևը:

Սիրիայի վերաբերյալ Աստանայում բանակցությունների 8-րդ փուլից հետո հայտարարվեց հունվարի 29-30-ին Սոչիում Կոնգրես հրավիրելու մասին: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Լավրենտևը, այդ համաժողովին սպասում են նրանց, ովքեր դրական են տրամադրված՝ ներառյալ սիրիական ընդդիմության բոլոր ներկայացուցիչներին, որոնք հանդես են գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության, միասնության, ինքնիշխանության ու անկախության օգտին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---