Մակեդոնացու ժամանակից մինչև ուշ միջնադարի մետաղադրամներ՝ Պատմության թանգարանին

Մակեդոնացու ժամանակից մինչև ուշ միջնադարի մետաղադրամներ՝ Պատմության թանգարանին

PanARMENIAN.Net - Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտական հավաքածուները 2017 թվականին համալրվել են 300 միավորով։ Այս մասին հայտնում է թանգարանի ֆեյսբուքյան էջը:

Հավաքածուները հիմնականում նվիրատվություններ են, որոնց մեջ կան Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներից սկսած մինչև ուշ միջնադարյան տարբեր երկրների՝ Եգիպտոսի, Բակտրիայի, Պարթևաստանի, Հռոմեական կայսրության, Հայաստանի, Բյուզանդիայի, Կիլիկյան հայկական թագավորության նշանավոր տիրակալների դրամական թողարկումներ:

Գնումներով ձեռք բերված 45 պղնձե դրամների խումբը բաղկացած է 10-11-րդ դարերի բյուզանդական ֆոլիսներից և 11-13-րդ դդ. մահմեդական դրամներից։ Անիից մոտ 5 կմ հեռավորության վրա գտնվող Երերույքի տաճարի մերձակայքում գտնված այս դրամները` իրենց կազմով և ժամանակով, լիովին համահունչ են Անիի պեղումներից հայտնաբերված դրամագիտական նյութի հետ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---