Սևանում հանգստի արդյունաբերության զարգացած միասնական համակարգ կստեղծվի28 դեկտեմբերի 2017 - 16:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Սևան» ազգային պարկի զարգացման հայեցակարգը, որով Սևանա լճի հանգստի և զբոսանքի նոր կառուցվող օբյեկտների համար պարտադիր պահանջներ են սահմանվում՝ զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնման նպատակով։ Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Օբյեկտները պետք է ունենան կանաչ գոտի, լողավազան և զվարճանքի այլ ծառայություններ: Ակնկալվում է լճում և դրա ջրհավաք ավազանում ստեղծել բարձր հանգստի արդյունաբերության զարգացած միասնական համակարգ, որը կդառնա տարածաշրջանի բարձր եկամտաբեր, աշխատատար և էկոլոգիապես համեմատաբար անվնաս տնտեսական ճյուղ: Հայեցակարգի հիմքում ընկած է տնտեսական և բնապահպանական շահերի հավասարակշռմամբ` ներդրումների ներգրավման միջոցով տարածքում տնտեսական ակտիվության բարձրացման և զբոսաշրջության զարգացման ապահովումը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա |