ՌԴ գործարար զբոսաշրջիկները 2017-ին ավելի հաճախ են ՀՀ-ում կորպորատիվներ արել

ՌԴ գործարար զբոսաշրջիկները 2017-ին ավելի հաճախ են ՀՀ-ում կորպորատիվներ արել

PanARMENIAN.Net - ՌԴ գործարար զբոսաշրջիկները 2017-ին կորպորատիվ միջոցառումների անցկացման հարցում հրաժարվել են Սոչիից՝ հօգուտ Հայաստանի և Վրաստանի: Այդ են վկայում «Աերոկլուբ» ընկերության տվյալները, որը վերլուծել է խոշորագույն ռուսական կորպորացիաների կողմից ավիատոմսերի ամրագրումները և պարզել է, թե ինչպես են փոխվել ներքին ու արտերկրյա թռիչքների գներն ու պահանջարկը 2016-ի համեմատ:

Ըստ հետազոտության, գործարար զբոսաշրջիկները 25 տոկոսով քիչ են մեկնել Սոչի 2016-ի համեմատ՝ նախապատվությունը տալով Հայաստանին և Վրաստանին:

«Օլիմպիադայից հետո Սոչին ամենապահանջված ուղղությունն էր կորպորատիվ միջոցառումների համար: Սակայն վերջին շրջանում կորպորատիվ միջոցառումների պատվիրատուները սկսել են նախապատվությունը տալ Վրաստանին, Հայաստանին, Ադրբեջանին, այդ ուղղություններով ավիաթռիչքների էժանացման, ինչպես նաև սպասարկման ավելի բարձր մակարդակի շնորհիվ»,-ասել է ակումբի գլխավոր տնօրեն Դենիս Մատյուխինը:

Ելնելով հետազոտության արդյունքներից՝ թռիչքներն արտերկիր շատ ավելի են աճել, քան ՌԴ տարածքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---