Լապշին. Շատ շուտով Հայաստան եմ գալու

Լապշին. Շատ շուտով Հայաստան եմ գալու

PanARMENIAN.Net - 7 ամիս ադրբեջանական բանտում անցկացրած և հետո Իսրայելին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը մտադիր է կրկին Հայաստան այցելել:

«Թվում է, թե Հայաստանում ամենուր եմ եղել, դե կամ գրեթե ամենուր: Մի շատ հետաքրքիր մարզից՝ Սյունիքից, բացի, որը երկրի հարավում է, հյուսիսից Արցախի, արևելքից Նախիջևանի և հարավից՝ Իրանի միջև: Այնտեղ հիասքանչ լեռներ կան, կիրճեր, ջրվեժներ և Հայաստանի ամենավտանգավոր ավտոճանապարհը»,-գրել է Լապշինն իր ֆեյսբուքյան էջում:

Նա հավելել է, որ չի կարողացել գտնել ճանապարհի հստակ կոորդինատները և միայն Youtube-ի տեսագրությունն ունի:

«Սակայն անպայման գտնելու եմ: Շատ շուտով Հայաստան կայցելեմ, կաշխատեմ մեքենա վարձակալել ու կուղևորվեմ այնտեղ: Պարտավոր եմ հաղթահարել այդ ճանապարհը, «ուղղակի այնքան շատ եմ ուզում, որ ուտել չեմ կարողանում»,-գրել է Լապշինն իր բլոգում:

Որպես հետգրություն, նա հավելել է, որ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն օգնել է իրեն պարզել, որ դա Մեղրի-Նռնաձոր ճանապարհն է ՀՀ և Իրանի սահմանին:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---