ԻՊ-ն իրեն է վերագրել Պետերբուրգի ահաբեկչությունը

ԻՊ-ն իրեն է վերագրել Պետերբուրգի ահաբեկչությունը

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետությունը» (ԻՊ) իրեն է վերագրել Սանկտ Պետերբուրգի «Պերեկրյոստոկ» սուպերմարկետում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով 18 մարդ է տուժել:

SITE միջազգային կազմակերպությունը, որը հետևում է իսլամիստ ահաբեկիչների մասին տեղեկություններին համացանցում, հայտնել է, որ ջիհադականները համապատասխան տեղեկատվությունը փոխանցել են Amaq գործակալության կանալներով:

Հարձակումն իրականացրել է «ԻՊ հետ կապված խմբավորումը», ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ պայթուցիկ սարքը տեղադրել է «խալիֆայության զինվորների ջոկատը», գրում է Deutsche Welle-ն:

Վերջին հայտարարությունը, սակայն, հակասում է քննության վարկածին, որի համաձայն խոցող տարրեր պարունակող ուսապարկը իրերի պահման խցիկում կարող էր թողնել կանաչ բաճկոնով տղամարդը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիններից էր, ով կատարվածն ահաբեկչություն որակեց: Պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին, պայթուցիկը տեղադրված է եղել խանութի պահման խցիկներից մեկում: Հզորությունը եղել է 200 գ տրոտիլին համարժեք: ՌԴ Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել «Պերեկրյոստոկ» խանութում պայթյունի առնչությամբ և 2 և ավելի մարդկանց մահափորձի հոդվածով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---