HBO-ն հաստատել է` «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանն 2018-ին չի թողարկվի

HBO-ն հաստատել է` «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանն 2018-ին չի թողարկվի

PanARMENIAN.Net - Մեծ մասսայականություն վայելող «Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալի վերջին` 8-րդ եթերաշրջանը կհեռարձակվի 2019 թվականին:

Այս մասին է հայտարարել հեռուստասերիալը թողարկող HBO կաբելային հեռուստաալիքը:

Եթերաշրջանը բաղկացած կլինի 6 սերիայից: Հեռարձակման կոնկրետ ժամկետները չեն նշվում:

«Գահերի խաղն» ամերիկյան գրող Ջորջ Մարթինի «Սառցի և հրի երկը» ստեղծագործության էկրանավորումն է: Նրա կարևորագույն սյուժետային գծերը պատմում են միջնադարյան Եվրոպան հիշեցնող աշխարհում մի քանի իշխանական տոհմերի մրցակցությունից սկսված քաղաքացիական պատերազմի, տապալված արքայական դինաստիայի ներկայացուցչի` իշխանությունը վերականգնելու փորձերի ու ողջ մարդկությանը սպառնացող գերբնական ուժի և դրան դիմակայող զինվորականների մասին: Սերիալը համաշխարհային հեռուստատեսության պատմության ամենաբարձր վարկանիշներն ունեցող կինոստեղծագործություններից է:

Սերիալի նախավերջին` 7-րդ եթերաշրջանը հեռարձակվել էր 2017 թվականին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---