Հյուսիսային Կորեան ընդունել է Հարավային Կորեայի հետ բանակցությունների առաջարկը

Հյուսիսային Կորեան ընդունել է Հարավային Կորեայի հետ բանակցությունների առաջարկը

PanARMENIAN.Net - Հարավային և Հյուսիսային Կորեաները բարձր մակարդակով բանակցություններ են նախատեսում անցկացնել շատ մոտ ապագայում: Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի ազգային միավորման նախարարությունը:

Գերատեսչության ներկայացուցիչ Պեկ Թհե Հոնը հայտնել է, որ Փհենյանը հայրենիքի խաղաղ միավորման կոմիտեի նախագահ Լի Սոն Քվոնի անունից հեռագիր է ուղարկել, որ հունվարի 9-ին իր պատվիրակությունը կմասնակցի ապառազմականացված գոտու Փհանմունջոմ կետում անցկացվելիք բանակցություններին:

Բանակցությունների օրկարգում ներառված են երկկողմ հարաբերությունները՝ մասնավորապես համագործակցությունը Փհենչհանում Օլիմպիական խաղերի նախապատրաստման ընթացքում: Կողմերը, համաձայնության չգալու դեպքում, քննարկումներ կունենան Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ:

Վերջին անգամ երկրների միջև բարձր մակարդակի բանակցություններ անցկացվել են 2015 թվականի դեկտեմբերին:

2018-ի հունվարին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել էր բացել Փհենյանի և Սեուլի միջև երկար ժամանակ չգործող «թեժ գիծը»: Երկու երկրների ներկայացուցիչները կապի վերականգնված խողովակով առաջին հեռախոսային բանակցություն են վարել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---