ՌԴ կառավարությունը հաստատել է 2018-ի գազի գինը ՀՀ համար 5 հունվարի 2018 - 20:21 AMT PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ արձանագրության ստորագրմանը, որով նախատեսվում է պահպանել 2018-ին ՀՀ-ին մատակարարվելիք գազի գինը 1000 խմ համար 150 դոլարի սահմանում: Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության ինտերնետ-պորտալում: Նոյեմբերի վերջին արձանագրության ստորագրումը հավանության էր արժանացել ՀՀ կառավարության կողմից: Մեկ այլ կարգադրությամբ ՌԴ կառավարությունը հավանություն է տվել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առք ու վաճառքի պայմանների և հետագա գործունեության մասին համաձայնագրում ուղղումներ կատարելու վերաբերյալ: Ըստ կարգադրության «Գազպրոմի » բաժնեմասը «Հայռուսգազարդի » կանոնադրական դրամագլխում 80%-ից հասցվել է 100%-ի: Կողմերը պարտավորվում են ոչ ուշ, քան 2018-ի նոյեմբերի 1-ին մշակել և հաստատել «Գազպրոմ Արմենիայի» գործունեությունից առաջացած ֆինանսական հոսքերի հաշվարկների մոդելները գազա- և էներգամատակարարման համակարգերում: Գազի նախկին $165 փոխարեն $150 գինը սահմանվել է 2016-ի ապրիլի 7-ին և հաստատվել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած այցի ժամանակ 2016-ի հոկտեմբերին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |