Չինաստանում արևային մարտկոցներից բաղկացած ճանապարհի մի մասը գողացել են բացումից 5 օր անց

Չինաստանում արևային մարտկոցներից բաղկացած ճանապարհի մի մասը գողացել են բացումից 5 օր անց

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի վերջին Չինաստանում էլեկտրականություն արտադրող ավտոճանապարհ են բացել՝ պատված արևային մարտկոցներով: Երկրի իշխանությունները հայտարարել էին, որ սա նմանատիպ առաջին նախագիծն է աշխարհում: Հունվարի սկզբին հայտնի դարձավ, որ ինչ-որ մեկը գողացել է ճանապարհի մի մասը գործարկումից ընդամենը 5 օր անց: Այդ մասին հայտնել է TechNode կայքը՝ չինական Qilu Evening News պարբերականի վրա հղումով:

Ճանապարհի առաջին էքսպերիմենտալ հատվածը բացվել էր դեկտեմբերի 28-ին՝ այն պատված է ավելի քան 10.000 արևային պանելով: Ներքևից մարտկոցները պատված են հաստ մեկուսիչ նյութով, իսկ վերևից մոտ 3 սմ հաստությամբ թափանցիկ մեկուսիչ նյութով: Ճանապարհն ինդուկցիոն լիցքավորում ունի էլեկտրական մեքենաների համար, ուստի դրանց մի մասը կարող է լիցքավորվել անմիջապես ընթացքի ժամանակ: Ավտոճանապարհն ունի ջեռուցման սեփական համակարգը, որը կարող է հալեցնել ձյունն ու սառույցը:

Հունվարի 2-ին, երբ ճանապարհը ստուգում էին, հայտնաբերեցին, որ ճանապարհի մի մասն անհետացել է՝ այն խնամքով կտրաված լիներ կարծես: Հայտնի չէ, թե ինչ են անելու այդ պանելները գողացողները, քանի որ Չինաստանում դրանք էժան են: Ճանապարհի մյուս հատվածներին ձեռք չեն տվել:

Ճանապարհը նվազագույնս է վնասվել, սակայն տեղի պաշտոնյաներից մեկը պնդում է, որ պանելի փոխարինումը «կարող է հազարավոր դոլարներ արժենալ»: TechCrunch-ը նշում է, որ տեխնոլոգիաների նման կողոպուտը պատճենման ու էժանացման համար բավականին տարածված երևույթ է Չինաստանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---