ՀՀ-ում ամենաարագը բարձրանում է ծրագրավորողների աշխատավարձը

ՀՀ-ում ամենաարագը բարձրանում է ծրագրավորողների աշխատավարձը

PanARMENIAN.Net - Հայաստանում տեղեկատվության և կապի ոլորտի աշխատողների աշխատավարձը 2017 թվականի հոկտեմբերին 2016-ի նույն ամսվա համեմատ աճել է մոտ 16%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ անցած տարվա հոկտեմբերին ոլորտում միջին ամսական անվանական («կեղտոտ») աշխատավարձը կազմել է 433.587 դրամ:

Նույն ժամանակահատվածում հանքարդյունաբերության ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 13%-ով՝ կազմելով 396.000 դրամ: 12%-ով աճել է շինարարության ոլորտինը՝ կազմելով 216.000 դրամ:

2017 թվականին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2016 թվականի համեմատ աճել է 1,5%-ով` 2016-ի 177.000 փոխարեն նախորդ տարում կազմելով 180.000 դրամ: Պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է մոտ 2%-ով, մասնավորում՝ աճել 3,2%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---