Ապրիլից կարգելվի աջ ղեկով մեքենաների միայն ներմուծումն ու գրանցումը

Ապրիլից կարգելվի աջ ղեկով մեքենաների միայն ներմուծումն ու գրանցումը

PanARMENIAN.Net - 2018 թվականին ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների միայն ներմուծումն ու գրանցումը: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Հայաստան արդեն ներմուծված աջ ղեկով տրանսպորտային միջոցների սեփականատերերը, ըստ նախագծի, կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց մեքենաները:

Համապատասխան որոշումների լրամշակված նախագծերը ներկայացվել են կառավարության քննարկմանը։

Ավելի վաղ աջ ղեկով մեքենաների ներկրումն ու շահագործումը սահմանափակող օրենսդրական նախագծի դեմ բողոքող «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչների՝ Տրանսպորտի նախարարությանը ներկայացված առաջարկները քննարկվել էին նախագծերը մշակող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում: Նախագծերի լրամշակված տարբերակները ներկայացվել են շահագրգիռ գերատեսչությունների քննարկմանը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---