ՊՆ փոխնախարար. ՀՀ ԶՈւ արդիականացման հիմնական խնդիրն առաջիկա տարիների համար է

ՊՆ փոխնախարար. ՀՀ ԶՈւ արդիականացման հիմնական խնդիրն առաջիկա տարիների համար է

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի արդիականացումն անհրաժեշտություն է՝ հիմնական խնդիրը դրվում է առաջիկա տարիների համար: Այդ մասին Հանրապետական կենտրոնական հավաքակայանում հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրի նախագծին։

Փոխնախարարի խոսքով՝ աշխարհի բոլոր երկրների զինված ուժերն էլ ժամանակ առ ժամանակ արդիականացման խնդիր են դնում իրենց առջև, իսկ դա, ըստ նրա, պայմանավորված է և՛ զենքի շուկայում փոփոխություններով, և՛ մարտական պատրաստվածության նոր հմտությունների ձեռք բերմամբ, ինչպես նաև մի շարք այլ հրամայականներով, հայտնում է Aysor.am-ը։

«Արդիականացման լուրջ աշխատանքներ են իրականացվել ծրագրի մշակման համար, առաջիկայում ծրագիրը կունենա իր ընթացքը։ Փորձելու ենք այնպես անել, որ հունվար ամսվա ընթացքում ծրագիրը հաստատվի և դառնա պետության բոլոր գերատեսչությունների համար առաջնորդող փաստաթուղթ»,- նշել է Զաքարյանը։

Այլ մանրամասներ չհրապարակելով արդիականացման ծրագրի վերաբերյալ՝ Արտակ Զաքարյանը միայն ասել է, որ արդիականացման հիմնական խնդիրը դրվում է առաջիկա տարիների համար, որպեսզի ՀՀ զինված ուժերը կարողանան շատ ավելի մեծ և հավակնոտ խնդիրներ լուծել։

Հունվարի 4-ին ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ տեղի ունեցան զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումները, տեղեկանցնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Ամփոփիչ քննարկումներից և լրամշակումներից հետո արդիականացման ծրագիրը կներկայացվի Հայաստանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հաստատմանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---