ԶԼՄ. Օբամեյանգը Չինաստան կտեղափոխվի 72 մլն եվրոյի դիմաց

ԶԼՄ. Օբամեյանգը Չինաստան կտեղափոխվի 72 մլն եվրոյի դիմաց

PanARMENIAN.Net - Չինական «Գուանչժոու Էվերգրանդե» ֆուտբոլային ակումբը սկզբունքային պայմանավորվածության է հասել Դորտմունդի «Բորուսիայի» հետ հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի վերաբերյալ:

Ըստ Sky Sports-ի, գաբոնացի ֆուտբոլիստի համար չինացիները կվճարեն 72 մլն եվրո: Չինական ակումբը Օբամեյանգին 4 տարվա պայմանագիր կառաջարկի՝ տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով: Ակումբները պետք է ավարտեն գործարքը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, գրում է Eurosport-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Օբամեյանգը եկարացրել է «Բորուսիայի» հետ պայմանագիրը մինչև 2021-ի ամառը: Օբամեյանգը 2017/18 խաղաշրջանում 21 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել 23 խաղում: Transfermarkt-ը գաբոնացուն 65 մլն եվրո է գնահատում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---