Նոր հուշադրամ է թողարկվել

Նոր հուշադրամ է թողարկվել

PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական բանկը հունվարի 8-ից շրջանառության մեջէ դրել «Հովհաննես Զարդարյան-100» արծաթե հուշադրամը:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հ. Զարդարյանի «Գարուն» կտավը: Հուշադրամի դարձերեսին պատկերված են Զարդարյանի դիմանկարը և Հ. Զարդարյանի «Ձգտում» կտավից դրվագ:

Հուշադրամի անվանական արժեքը 100 դրամ է: Պատրաստված է 925 հարգի արծաթից: Չափը՝ 28,0 x 40,0 մմ է, քաշը՝ 28,28 գ: Դրամաշուրթը հարթ է, քանակը՝ 500 հատ:

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---