12 ամսում վարկերի ծավալն աճել է 11%-ով

12 ամսում վարկերի ծավալն աճել է 11%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը 2017 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 2,565 տրլն դրամ։ Ազգային վիճակագրական ծառագյության տվյալների համաձայն՝ այն 2,2%-ով աճել է հոկտեմբեր ամսվա և մոտ 11,5%-ով 2016-ի նոյեմբերի նկատմամբ։

Արտարժույթով վարկերը կազմել են տրամադրված ընդհանուր վարկերի ծավալի 58,9%-ը, որից 18%-ը կարճաժամկետ վարկեր են (1,509 տրլն դրամ) , իսկ մոտ 81%-ը՝ երկարաժամկետ։ Դրամով տրամադրված վարկերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են ընդհանուրի մոտ 34%-ը, որից երկարաժամկետ են 85%-ը, կարճաժամկետ՝ 14%-ը (891,6 մլրդ դրամ)։

Բանկերի ժամկետանց վարկերը կազմել են ընդհանուր վարկերի 1,5%-ը:

Բանկերում բնակչությունից ներգրաված ավանդների մնացորդը 2017-ի նոյեմբերի վերջին կազմել է 1,282 մլն դրամ, ինչը 1%-ով աճել է հոկտեմբերի նկատմամբ, իսկ 2016-ի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ՝ 15,4 %-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---