Արտակ Զաքարյան. Դիրքերում ծառայող զինվորներին ավելի դիմացկուն և որակյալ համազգեստ է պետք

Արտակ Զաքարյան. Դիրքերում ծառայող զինվորներին ավելի դիմացկուն և որակյալ համազգեստ է պետք

PanARMENIAN.Net - Մարտական հերթապահություն իրականացող զինվորների համար, բնականաբար, շատ ավելի ամուր, դիմացկուն և շատ որակյալ համազգեստ է պետք, քան, օրինակ, հրետանավորների կամ ՀՕՊ ծառայությունում ընդգրկված զինծառայողների համար։ Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը կենտրոնական հավաքակայանում՝ նշելով, որ ծառայության վայրն ու բնույթը նույնպես նշանակություն ունեն:

«Պաշտպանության նախարարության սևեռուն ուշադրության կենտրոնում է զինվորի հանդերձանքի որակի հարցերը և մենք ամեն ինչ անում ենք, որ յուրաքանչյուր զորակոչ նոր որակի հնարավորություններ բերի մեր զինծառայողների համար»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Փոխնախարարը համաձայնել է, որ նախորդ տարիներին եղել են դեպքեր, երբ զինծառայողներն ունեցել են ոչ որակյալ համազգեստ, կիսաճտքավոր կոշիկներ: «Այո, ցավոք, եղել են նման դեպքեր: Այժմ դա մեր անմիջական ուշադրության կենտրոնում է։ Պետք է ասեմ, որ էլի զարգացնելու և լավացնելու տեղ ունենք։ Այս ուղղությամբ պաշտպանության նախարարությունում աշխատանքներ տարվում են»,-ասել է նա:

«Փորձում ենք այնպես անել, որ յուրաքանչյուր զինծառայողի ծառայության ընթացքում իրեն հատկացված հանդերձանքը և պարագաներն ունենան առավելագույն բարձր որակ և լինեն հարմար՝ կրելու և օգտագործելու տեսանկյունից»,-հավելել է փոխնախարարը։

Հունվարի 4-ին ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ տեղի ունեցան զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումները, տեղեկանցնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Ամփոփիչ քննարկումներից և լրամշակումներից հետո արդիականացման ծրագիրը կներկայացվի Հայաստանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հաստատմանը:

Ընթերցեք նաև.ՊՆ փոխնախարար. ՀՀ ԶՈւ արդիականացման հիմնական խնդիրն առաջիկա տարիների համար է

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---